21:13  ,  16 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնան» զրկել է Ռոնալդինյոյին ակումբի դեսպանի կարգավիճակից

«Բարսելոնան» խզել է համագործակցությունը ակումբի նախկին խաղացող Ռոնալդինյոյի հետ: Բրազիլացին կատալոնական ակումբի դեսպաններից մեկն էր: «Բարսելոնայի» ղեկավարությունը չի ընդունել այն հանգամանքը, որ Ռոնալդինյոն հրապարակայնորեն աջակցում է Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուին, որը հայտնի է ռասիստական եւ կնատյաց հայցքներով, հաղորդում է Goal.com-ը:

Ռոնալդինյոն ակումբի դեսպանի կարգավիճակում «Բարսելոնան» ներկայացնում էր հովանավորների եւ ակումբային միջոցառումներով, հանդես էր գալիս վետերանների Լեգենդների գավաթի խաղարկության հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում