22:05  ,  14 հոկտեմբերի, 2018

Ռոնալդուի որդու գեղեցիկ գոլը

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի որդին հերթական գոլն է խփել իտալական ակումբի մինչեւ 9 տարեկանների թիմում:

Կրիշտիանու կրտսերի գեղեցիկ գոլի տեսանյութը սոցցանցերում հրապարակել է 33-ամյա Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին այս ամռանն է սկսել մարզումները «Յուվենտուսի» ակադեմիայում: Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողը խոստովանել էր, որ իր որդու մեջ տեսնում է ապագա ֆուտբոլիստի:

Կրիշտիանու Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում