10:55  ,  14 հոկտեմբերի, 2018

Ֆյոդոր Եմելյանենկոն հաղթել է նոկաուտով

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն Bellator-ի Մեծ մրցանակի կիսաեզրափակիչում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Չեյլ Սոնենին:

ԱՄՆ-ում կայացած մենամարտում 42-ամյա ռուսաստանցին առաջին ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Bellator-ի ծանր քաշային կարգի եզրափակիչում Ֆյոդոր Եմելյանենկոն կմրցի Ռայան Բեյդերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում