21:25  ,  7 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» չպարզեցին հաղթողին, Մահրեզը վերջնամասում վրիպեց 11 մետրանոցից (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Լիվերպուլում կայացած հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Խաղի վերջնամասում մանչեսթերցիները կարող էին հաղթանակ կորզել, սակայն ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը 86-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից (տեսանյութ):

Այս տուրի արդյունքում Պրեմյեր լիգայում եռիշխանություն է: Լոնդոնի «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» 20-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0

Չիրացված 11 մետրանոց՝ Ռիհադ Մահրեզ, 86 («Մանչեսթեր Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով