14:15  ,  6 հոկտեմբերի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)  

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Ֆուլհեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լյակազեթ։

Հոկտեմբերի 7-ին «Ֆուլհեմի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 15:00-ին: Պրեմյեր լիգայի 7-րդ տուրից հետո «Արսենալը» 15 միավորով 5-րդն է, իսկ «Ֆուլհեմը» 5 միավորով 17-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English