11:05  ,  4 հոկտեմբերի, 2018

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը հոսպիտալացվել է «Նապոլիի» դեմ խաղի ժամանակ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան հոսպիտալացվել է իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղի ժամանակ, հայտնում է ակումբի կայքը:

Նեապոլում կայացած հանդիպման 19-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր մեջքի վնասվածքի պատճառով: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ գիշերն անցկացրել բժիշկների հսկողության տակ: Դեռ հայտնի չէ, թե երբ է Կեյտան դուրս գրվելու հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթել էր վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում