13:31  ,  29 սեպտեմբերի, 2018

WTA Տաշքենդ. Մարգարիտա Գասպարյանը՝ մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հաղթանակով ավարտվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված WTA շարքի մրցաշարը: Եզրափակիչում հայ թենիսիստուհին երկու սեթում առավելության հասավ 17-ամյա ռուսաստանցի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ: 1 ժամ 3 րոպե տեւած պայքարում Մարգարիտա Գասպարյանը հաղթեց 6:2, 6:1 հաշվով:

23-ամյա Գասպարյանը կարիերայում երկրորդ տիտղոսն է նվաճում WTA շարքում: 2015 թվականին նա տիտղոսակիր էր դարձել Բաքվի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս