13:31 29 սեպտեմբերի, 2018Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հաղթանակով ավարտվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված WTA շարքի մրցաշարը: Եզրափակիչում հայ թենիսիստուհին երկու սեթում առավելության հասավ 17-ամյա ռուսաստանցի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ: 1 ժամ 3 րոպե տեւած պայքարում Մարգարիտա Գասպարյանը հաղթեց 6:2, 6:1 հաշվով:
23-ամյա Գասպարյանը կարիերայում երկրորդ տիտղոսն է նվաճում WTA շարքում: 2015 թվականին նա տիտղոսակիր էր դարձել Բաքվի մրցաշարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.