23:49  ,  28 սեպտեմբերի, 2018

ԱԱ. Անժելա Գասպարյանը մեդալ է նվաճել Բաքվում

Ձյուդոյի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում Անժելա Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում: 22-ամյա կալինինգրադցի մարզուհին առաջին անգամ է հանդես եկել Ռուսաստանի մեծահասակների թիմում:

Թիմային առաջնությունում Ռուսաստանի թիմը հաղթել է Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ֆրանսիայի թիմին:

Բրոնզե մեդալի համար Ռուսաստանի թիմը հաղթել է Ադրբեջանի հավաքականին: Անժելա Գասպարյանը հանդես է եկել 70 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում