10:07  ,  28 սեպտեմբերի, 2018

Գեւորգ Ղազարյանի դուբլը «Բենֆիկային» զրկել է հաղթանակից

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Շավիշը» տնային ոչ ոքի է խաղացել առաջատար Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:

«Շավիշի» կազմում խաղի վերջնամասում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: 75-րդ րոպեին Ղազարյանը տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 1:1, իսկ ավելացված ժամանակում դաշտի տերերին փրկել է պարտությունից:

«Շավիշը» 7 միավորով 8-րդն է, իսկ «Բենֆիկան» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն այս ամռանն է տեղափոխվել «Շավիշ»: Նախորդ երեք մրցաշրջաններում նա հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմուում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում