31-ամյա գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Եվրոպայի լիգայի գավաթակիր «Աստոն Վիլա», աղորդում է անգլիական ակումբի կայքը։
«Ավելի քան 500 հանդիպում անցկացրած կիսապաշտպանը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Բոխումում», հետո տեղափոխվել է «Շալկե»։ 2018-ին նա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, որի կազմում դարձել է Բունդեսլիգայի 7-ակի չեմպիոն։ Բարի գալուստ, Լեոն»,- նշվում է «Աստոն Վիլայի» հաղորդագրությունում։
Գորեցկան «Բավարիայից» հեռացել է այս ամռանը ակումբում 8 տարի անցկացնելուց։ Մյունխենյան թիմում նա մասնակցել է 312 հանդիպման։ Գերմանիայի հավաքականում Գորեցկան մասնակցել է 73 հանդիպման։
Transfermarkt-ը Գորեցկայի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի