10:07 28 սեպտեմբերի, 2018Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Շավիշը» տնային ոչ ոքի է խաղացել առաջատար Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:
«Շավիշի» կազմում խաղի վերջնամասում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: 75-րդ րոպեին Ղազարյանը տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 1:1, իսկ ավելացված ժամանակում դաշտի տերերին փրկել է պարտությունից:
«Շավիշը» 7 միավորով 8-րդն է, իսկ «Բենֆիկան» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն այս ամռանն է տեղափոխվել «Շավիշ»: Նախորդ երեք մրցաշրջաններում նա հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմուում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.