10:37  ,  28 օգոստոսի, 2026

«Ինտեր Մայամին» ունի նոր գլխավոր մարզիչ

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամին» հայտարարել է նոր գլխավոր մարզիչի անունը։ Թիմը կգլխավորի 52-ամյա արգենտինացի Կիլի Գոնսալեսը։ Նա պաշտոնը կստանձնի առաջիկա օրերին՝ ԱՄՆ-ում աշխատանքի իրավունքը ստանալուց հետո։

Մինչեւ այդ, թիմը կշարունակի գլխավորել 63-ամյա արգենտինացի Գիլիերմո Օյոսը։

MLS-ի կանոնավոր առաջնության 21 խաղից հետո «Ինտեր Մայամին» 39 միավորով երկրորդն է Արեւելյան կոնֆերենցիայում եւ 10 միավոր հետ է առաջատար «Նեշվիլից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English