00:52  ,  28 սեպտեմբերի, 2018

«Միլանի» երրորդ անընդմեջ ոչ ոքին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում «Միլանը» երրորդ անընդմեջ հանդիպումն ավարտեց ոչ ոքի: 6-րդ տուրում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Էմպոլիին»: Գրանցվեց 1:1 հաշիվ:

«Միլանը» 6 միավորով 14-րդ տեղում է, «Էմպոլին» 5 միավորով 17-րդն է: Առաջատար «Յուվենտուսն» ունի 18 միավոր:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Էմպոլի» - «Միլան»՝ 1:1(տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 71, 11մ - Լեոնարդո Կապեցի, 10, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում