18:54  ,  26 սեպտեմբերի, 2018

Վալվերդե. Մեզ համար լավագույնը Մեսին է, բայց Մոդրիչն էլ հրաշալի տարի անցկացրեց

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լոնդոնում այս շաբաթ տեղի ունեցած ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:

«Մեզ համար այս տարի էլ լավագույնը Լիոնել Մեսին է: Իհարկե, Մոդրիչը եւս հրաշալի տարի է անցկացրել:

Առաջ ֆուտբոլում այսքան անհատական մրցանակներ չկային, հիմա ամեն ինչ փոխվել է, ֆուտբոլը նմանվում է շոու բիզնեսի: Մրցանակաբաշխությունների կազմակերպիչները գովազդի համար հսկայական միջոցառումներ են անցկացնում, մանրամասն լուսաբանում են: Դրանք բոլորին կտրում են ֆուտբոլից, ավելացնում են վեճերը: Ֆուտբոլը սպորտ է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Մեսին չէր ընդգրկվել թեկնածուների եզրափակիչ եռյակում՝ Մոդրիչ, Ռոնալդու, Սալահ: Մրցանակը ստացել էր Մոդրիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում