11:43  ,  26 սեպտեմբերի, 2018

WTA Տաշքենդ. Մարգարիտա Գասպարյանը 1/4 եզրափակիչում է

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող WTA շարքի թենիսի կանանց մրցաշարում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հայ մարզուհին երեք սեթում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ՝ 6:2, 3:6, 7:6 (7:2): Պայքարը տեւել է 2 ժամ 8 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Մարգարիտա Գասպարյանը կմրցի ռուսաստանցի Վերա Զվոնարյովայի եւ հունգարացի Ֆանի Շտոլյարի դիմակայության հաղթողի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով