23:04  ,  24 սեպտեմբերի, 2018

Դիդյե Դեշամը՝ տարվա լավագույն մարզիչ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ճանաչվեց 2018թ. աշխարհի լավագույն մարզիչը ՖԻՖԱ-ի վարկածով: Պարգեւատրությունն ընթանում է Լոնդոնում:

Մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում