10:43  ,  18 սեպտեմբերի, 2018

Սալահ. Վստահ եմ, որ «Լիվերպուլը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը վստահ է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կկարողանա այս մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Մենք արդեն խաղացել ենք թիմերի դեմ, որոնք նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց մենք կարողացանք հասնել եզրափակիչ: Իհարկե, մենք կարող ենք նվաճել այս տիտղոսը: Մենք կարող ենք դառնալ նաեւ Անգլիայի չեմպիոն: Չեմ ցանկանում այս խոսքերով ճնշում գործադրել թիմի վրա, բայց ամեն ինչ հնարավոր է, վստահ եմ»,- Սալահի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 18-ին կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին:

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում անգլիական թիմը եզրափակիչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում