10:49  ,  16 սեպտեմբերի, 2018

Սաուլ Ալվարեսը՝WBC, WBA Super, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն

Լաս Վեգասում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 28-ամյա մեքսիկացի Սաուլ «Կանյելո» Ալվարեսը միջին քաշային կարգի  WBC, WBA Super, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի գոտիների համար մենամարտել է Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Գոլովկինի հետ, որն այդ կոչումների տիրակալն էր:

12 ռաունդում միավորներով հաղթել է Ալվարեսը՝ 114:114, 115:113, 115:113: 36-ամյա Գոլովկինն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Ալվարեսը ստացավ 35 միլիոն դոլար, Գոլովկինը՝ 25 միլիոն դոլար:

Գոլովկինն ու Ալվարեսն առաջին անգամ մենամարտել էին 2017թ. սեպտեմբերին: Մրցավարները գրանցել էին ոչ ոքի: Դրանից հետո Գոլովկինն այս տարվա մայիսի նոկաուտի ենթարկեց ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը, իսկ Ալվարեսը որակազրկված էր դոպինգային սկանդալի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում