18:44  ,  15 սեպտեմբերի, 2018

Դեւիսի Գավաթ. Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության առաջին խմբի փլեյ-օֆֆում մենախաղի երկրորդ հանդիպումն է անցկացրել Ռուսաստան – Բելառուս դիմակայությունում: Խաչանովը 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Իլյա Իվաշկոյին: Պայքարը տեւել է 1 ժամ 12 րոպե:

Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2:2: Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ զուգախաղում 5:7:3:6 հաշվով պարտվել էր Մաքսիմ Միրնի - Անդրեյ Վասիլեւսկի զույգին:

Առաջին խմբից դուրս չմնալու համար Ռուսաստանին կփրկի մենախաղի վերջին խաղում Դանիիլ Մեդվեդեւի հաղթանակը Եգոր Գերասիմովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մենախաղի առաջին դիմակայությունում Կարեն Խաչանովը հաղթել էր Գերասիմովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում