17:22  ,  15 սեպտեմբերի, 2018

«Լիվերպուլի» վստահ հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ եւ առաջին տեղը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Լիվերոպւլը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

39-րդ րոպեին հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը անկյունայինի իրացումից հետո օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից եւ գրավեց հոլանդացի Միխել Վորմի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի առավելությունն ամրապնդեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

54-րդ րոպեին «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դարպասապահի հրապարակ, «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենից եւ դարպասաձողից անդրադարձով գնդակը հայտնվեց Ֆիրմինոյի մոտ, որն էլ կրկնապատկեց հաշիվը:

Ավելացված ժամանակում «Տոտենհեմը» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելայի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհասցրեցին:

«Լիվերպուլը» 15 միավորով եւ գոլերի 11:1 տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարին հավասարվելու հնարավորություն ունեն 4 խաղից հետո 12-ական միավոր վաստակած «Չելսին» ու «Ուոթֆորդը»: «Տոտենհեմը» 9 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 39, Ռոբերտո Ֆիրմինո, 54 - Էրիկ Լամելա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով