20:15  ,  5 սեպտեմբերի, 2018

Ձյուդոյի եվրոպական միությունը հույս ունի, որ Հայաստանի թիմը կմեկնի Բաքու

Ձյուդոյի եվրոպական միությունը հույս ունի, որ Հայաստանի թիմը կմեկնի Բաքու՝ աշխարհի առաջնության: Այդ մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը, հաղորդում է tass.ru-ն:

«Եթե դա տեղի ունենա, ապա կլինի քայլ առաջ: Ձյուդոն միավորման հարթակ է: Մենք միշտ պայքարել եւ պայքարում ենք, որպեսզի մարզիկները լինեն քաղաքականությունից դուրս»,- ասել է Սոլովեյչիկը:

Աշխարհի առաջնությունը Բաքվում կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: NEWS.am Sport-ի տվյալներով Հայաստանի թիմը չի մասնակցելու մրցաշարին:

Միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջնության մասնակից երկրների ցուցակում Հայաստանը եւս նշված չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում