21:05  ,  3 սեպտեմբերի, 2018

Հայաստանի թիմի նորեկ Անդրե Կալիսիր. Տղաներն իրոք շատ լավն են, միշտ իրար օգնում են

Շվեդական «Գյոտեբորգի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրն առաջին անգամ է այցելել Երեւան: Նա Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում պատրաստվում է սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Ազգերի լիգայի մեկնարկային խաղին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ:

«Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում, հրավիրվել ազգային հավաքական: Ամեն ինչ այստեղ շատ լավ է, պրոֆեսիոնալ: Իմ առաջին խաղն է լինելու ազգային հավաքականում: Թույլ թիմի դեմ չենք խաղալու, բայց թիմում բոլորս լավ հասկանում ենք, որ սա այն խաղն է, որը մենք պետք է հաղթեն, չպետք է թույլ տանք, որ Լիխտենշտեյնը մեզ հաղթի: Ամեն ինչ շատ լավ է լինելու:

Այսօր մարզում ունեցանք եւ ինձ շատ դուր եկավ թիմում առկա մթնոլորտը, տղաները իրոք շատ լավն են, նրանք պարբերաբար միմյանց կողքին են, օգնում, աջակցում մարզման ժամանակ: Հրաշալի տրամադրություն է խաղից առաջ»,- ասել է Անդրե Կալիսիրը:

Հիշեցնենք, որ Կալիսիրն առաջին անգամ Հայաստանի հավաքականին միացել էր մայիսին Ավստրիայում եւ նորամուտը նշել Մալթայի հետ ընկերական խաղում (1:1):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news