09:06  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ամերիկացի աթլետը փոխանցումավազքի վերջին 200 մետրն անցել է ոտքի կոտրվածքով

Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող ամերիկացի աթլետ Մանտեո Միտչելն ավարտին է հասցրել ելույթը` չնայած նրան, որ մրցման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել:

4х400 մետր փոխանցումավազքի որակավորման մրցումներում 25-ամյա ամերիկացին կոտրել է ձախ ոտքի փոքր սրունքոսկրը, սակայն նա անցել է վերջին 200 մետրը՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ:

Վազքի ժամանակ Միտչելը չի նկատել վնասվածքը, միայն սուր ցավ է զգացել, հաղորդում է USA Today-ը:

Հիշեցնենք, որ որակավորման փուլում ամերիկացիները 2 րոպե 58,87 վայրկյան արդյունքով գրավեցին երկրորդ տեղը եւ դուրս եկան եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով