22:22  ,  1 սեպտեմբերի, 2018

Ստերլինգի եւ Ուոլքերի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում ընդունեց «Նյուքասլին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան անգլիացիներ Ռահիմ Ստերլինգն ու Կայլ Ուոլքերը:

«Մանչեսթեր Սիթին» 10 միավորով ընթացիկ երրորդ տեղում է եւ 2-ական միավոր հետ է առաջատարներ «Լիվերպուլից» եւ «Չելսիից»: «Նյուքասլն» ունի 1 միավոր եւ 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 8, Կայլ Ուոլքեր, 52 – Դեանդրե Եդլին, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում