23:45  ,  31 օգոստոսի, 2018

Վալվերդե. «Բարսելոնային» բաժին է հասել հզոր խումբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները: Կատալոնական ակումբը կխաղա անգլիական «Տոտենհեմի», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» եւ իտալական «Ինտերի» հետ:

«Մեզ բաժին է հասել հզոր խումբ, որը նաեւ հետաքրքիր է, քանի որ տարբեր խաղաոճերով, մրցունակ ակումբներ են:

«Ինտերը» վերադարձել է Չեմպիոնների լիգա եւ անմնացորդ կձգտի լավ հանդես գալ: ՊՍՎ-ն ղեկավարում է Մարկ վան Բոմելը, որը «Բարսելոնայի» նախկին խաղացող է եւ նրան մենք լավ ենք ճանաչում: Պոչետինոյի գլխավորած «Տոտենհեմում» հավաքված են շատ լավ խաղացողներ: Մենք հավասար խմբում ենք»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում