12:14  ,  31 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգայում «Ռեալի» մրցակցի պահեստայինների նստարանը՝ գարեջրի թիթեղյա տարայի տեսքով (ֆոտո)

Պլզենի «Վիկտորիայի» տնային ստադիոն «Դուսան Արենայի» պահեստայինների նստարանն ամենաօրիգինալն է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակիցների մեջ:

Ստադիոնի պահեստայինների նստարանը գարեջրի թիթեղյա տարայի տեսքով է: «Վիկտորիայի» ստադիոնի պահեստայինների նստարանը փոխվել է այն բանից հետո, երբ ակումբը 2017-ին պայմանագիր է կնքել չեխական գարեջրի ընկերություններից մեկի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում չեխական ակումբը մրցելու է Մադրիդի «Ռեալի», իտալական «Ռոմայի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

A post shared by JF (@jfahey1987) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում