14:08  ,  22 օգոստոսի, 2018

Մոուրինյոն հանդիպում կկազմակերպի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպում ունենալ անգլիական ակումբի ֆուտբոլիստների հետ:

Daily Mail-ի համաձայն՝ օգոստոսի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները «Տոտենհեմի» դեմ արտագնա խաղից հետո վերադառնալու են ակումբի մարզաբազա: Սպասվում է, որ այդ օրը պորտուգալացի մասնագետն ամբողջ թիմին կհավաքի մարզաբազայում եւ կքննարկի ակումբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խաղային սխեմայի հետ կապված խնդիրները:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լիովին վստահում է Մոուրինյոյին:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս