23:54  ,  17 օգոստոսի, 2018

Օզբիլիսը 6 տարի անց դարձյալ խաղաց Հոլանդիայի առաջնությունում

2012 թվականին Ամստերդամի «Այաքսից» հեռանալուց հետո Արաս Օզբիլիսը դարձյալ մասնակցեց Հոլանդիայի առաջնության հանդիպման: «Վիլլեմ Երկրորդը» Հոլանդիայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվեց «Գրոնինգենին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Դենիել Քրոուլին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին:

«Վիլլեմ Երկրորդը» երկու խաղում վաստակել է 3 միավոր եւ 8-րդն է:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը Ամստերդամի «Այաքսում» հանդես է եկել 2010-2012-ին: Այնուհետեւ խաղացել է ռուսական «Կուբանում» եւ «Սպարտակում: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառ: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց  Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում