17:14  ,  17 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» նախագահն ակնկալում է պատմական մրցաշրջան

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է նոր մրցաշրջանի ակնկալիքների մասին:

«Նոր մրցաշրջանին պատրաստվում ենք դրական լիցքերով: Նախորդ մրցաշրջանը հրաշալի էր: Մենք 7-րդ տիտղոսը նվաճեցինք վերջին 10 տարում՝ դուբլ ձեւակերպելով Իսպանիայում: Կարեւոր էր մրցաշրջանը սկսել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղում հաղթանակով: Պետք է հաղթենք ավելի շատ: Ցանկանում ենք, որ այս մրցաշրջանը պատմական լինի ակումբի համար»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջին տուրի հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 19-ին՝ հյուրընկալելով «Ալավեսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում