00:27  +04,  17 օգոստոսի, 2018

«Զենիթի» 8:1 հաշվով հաղթանակը 0:4 հաշվով պարտությունից հետո (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը 8:1 հաշվով հաղթել է Մինսկի «Դինամոյին» (տեսանյութ): Առաջին խաղում բելառուսական թիմն էր առավելության հասել 4:0 հաշվով:

Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «Զենիթը» հաղթել է 4:0 հաշվով եւ նշանակվել է լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում ռուսական թիմն առավելության է հասել 4:1 հաշվով:

Որակավորման վերջին փուլում «Զենիթի» մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն», որը պայքարից դուրս է թողել շոտլանդական «Հիբերնիանին»՝ 0:0, 3:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ