22:22  ,  16 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» հաղթում է Իսրայելում (առաջին խաղակես, տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքաբիին»: Առաջին խաղակեսից հետո հայկական թիմը հաղթում է նվազագույն հաշվով (տեսանյութ):

10-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Վոյնովը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց իսրայելական թիմի դարպասը:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

«Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով