23:09  ,  16 օգոստոսի, 2018

Մարսելո. Պետք է փոխենք մեր մտածողությունը, առջեւում երկար մրցաշրջան է

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն չի կարծում, որ Արքայական թիմի խնդիրը կազմի հետ է կապված: Այդ մասին նա ասել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Աթլետիկոյին» լրացուցիչ ժամանակում 2:4 հաշվով պարտվելուց հետո:

«Մենք պետք է փոխենք մեր մտածողությունը, առջեւում երկար մրցաշրջան է: Ես պատասխանատու չեմ տրանսֆերների համար, բայց կարծում եմ, որ ունենք լավ կազմ:

Իսկ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում հաղթեց այն թիմը, որն ավելի քիչ սխալվեց: Մենք լավ ֆուտբոլ ցույց տվեցինք մինչեւ լրացուցիչ ժամանակ»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ռեալը» օգոստոսի 19-ին կընդունի «Խետաֆեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում