10:24  ,  15 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով, Սերենա Ուիլյամսը լքեց պայքարը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ավարտեց պայքարը ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ցինցինատիի մրցաշարում:

Երկրորդ շրջանում ամերիկուհին 3:6, 6:2, 3:6 հաշվով պարտվեց չեխ Պետրա Կվիտովային: Մրցախաղը տեւեց 1 ժամ 58 րոպե: Կվիտովայի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչը:

Տղամարդկանց պայքարում աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 1 ժամ 13 րոպեում 6:4, 6:4 հաշվով հաղթել է գերմանացի Պետեր Գոեւչիկին ու դուրս եկել երկրորդ շրջան, որտեղ կմրցի արգենտինացի Լեոնարդ Մայերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում