Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին խնդրել է իրեն մինչև տարվա վերջ չհրավիրել ազգային թիմ, հայտնում է TNT Sports-ը։
Աղբյուրը նշում է, որ Մեսին փորձում է կողմնորոշվել միջազգային կարիերայի հարցում։ Արգենտինացին ցանկացել է հավաքականից հեռանալ ԱԱ-2018-ից հետո, սակայն ԱՖԱ-ի ղեկավարը խնդրել է մտածել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Արգենտինան պարտվեց Ֆրանսիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում