18:51  ,  11 օգոստոսի, 2018

«Արցախը» հաղթանակով մեկնարկեց Բարձրագույն խմբում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում հաղթանակով մեկնարկեց «Արցախը», որը հյուրընկալեց «Բանանցին»: Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:

«Արցախը» 3 միավորով երրորդ տեղում է: 3-ական միավոր ունեն նաեւ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք նույնպես անցկացրել են մեկական հանդիպում: «Բանանցը» երկու խաղից հետո 1 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Արցախ» - «Բանանց»՝ 1:0

Գրիգոր Աղեկյան, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով