18:50 10 օգոստոսի, 2018Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) խաղադրույքների մոնիտորինգի Sportradar համակարգի միջոցով ամփոփել է հունիս–հուլիսին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության հանդիպումների վերաբերյալ ամբողջ աշխարհում արված խաղադրույքների դինամիկան։
«Խաղադրույքների եւ գործակիցների վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի առաջնության ոչ մի հանդիպում չի եղել կասկածելի»,– ասվում է ՖԻՖԱ–ի հայտարարությունում։
ԱԱ–2018–ի հանդիպումների համար արված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է 136 միլիարդ եվրո։ Յուրաքանչյուր խաղին միջինը կատարվել է 2.1 միլիարդ եվրոյի խաղադրույք։
Հիշեցնենք, որ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին եւ երկրորդ անգամ հռչկավեց աշխարհի չեմպիոն։ Խորվաթիան առաջին անգամ էր հասել եզրափակիչ։ Երրորդ տեղի համար խաղում Բելգիան 2։0 հաշվով հաղթեց անգլիացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.