20:48  ,  9 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտ» - «Կլուժ»․ Առաջին խաղակեսից հետո  

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընդունել է ռումինական «Կլուժին»։ Երևանի «Հանրապետական» ստադիոնում առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում են 1։0 հաշվով։ 5-րդ րոպեին «Ալաշկերտի» պաշտպանության սխալից օգտվեց Ջորջե Ցուկուդյան։

Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հանդիպման առաջին հատվածում տիրում էր նախաձեռնությանը, հայկական ակումբը փորձում է հաջողության հասնել հիմնականում հեռահար հարվածների օգնությամբ։ Լուրջ սպառնալիք «Կլուժի» դարպասին դեռ չի եղել։

«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողի հետ:

«Ալաշկերտի» կազմը․ Օգնեն Չանչարևիչ, Տարոն Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Օլիվեր Պրաժնովսկի, Գուստավո Մարմենտինի, Ժեֆերսոն, Արթուր Եդիգարյան, Ուորոշ Նենադովիչ, Արտակ Գրիգորյան։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում