17:33  ,  9 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգա. Լավագույն խաղացողների մրցանակների հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի մրցանակների հավակնորդների եզրափակիչ եռյակները:

Դափնեկիրները հայտնի կդառնան օգոստոսի 30-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ:

Դարպասապահ. Ալիսոն Բեքեր («Ռոմա» / «Լիվերպուլ»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս» / ՊՍԺ), Կեյլոր Նավաս («Ռեալ»):

Պաշտպան. Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»):

Կիսապաշտպան. Տոնի Կրոս («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվող. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» / «Յուվենտուս»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում