18:12  ,  4 օգոստոսի, 2018

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահը շնորհավորել է «Փյունիկին»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլյերմեն Երեւանի «Փյունիկին» ու ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին շնորհավորել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բրազիլացի դարպասապահը նշել է, որ երկրպագելու է հայկական ակումբին:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կհանդիպի Թել Ավիվիի «Մաքաբիին»։ «Փյունիկի» ու «Մաքաբիի» միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին Իսրայելում: 

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը:

Նախկինում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով