Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունը, որին մասնակցում են 9 թիմեր: Մեկնարկային տուրի առաջին խաղային օրը կայացան 2 հանդիպումներ:
Երեւանի «Բանանցը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ: «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը 67-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Ւվայլո Դմիտրովը, որը խփեց Հայաստանի 2018/19թթ. առաջնության առաջին գոլը:
«Արարատ-Արմենիան» ու «Լոռին» նորամուտը նշեցին Հայաստանի Բարձրագույն խմբում:
Օգոստոսի 5-ին տուրը կեզրափակվի Երեւանի «Նաիրի» ստադիոնում կայանալիք «Արարատ» - «Ալաշկերտ» խաղով: «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 7-ին երեւանյան ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության առաջին խաղ է անցկացնելու Թել Ավիվիի «Մաքաբիի» հետ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջին տուրը բաց է թողնում «Արցախը»: Հայաստանի նախորդ 3 առաջնություններում չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Ալաշկերտը»:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
Օգոստոսի 4
«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2
Իվայլո Դմիտրով, 67, Հրայր Մկոյան, 86 (11մ)
«Բանանց» - «Շիրակ»՝ 0:0
Օգոստոսի 5
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 17:00
«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի
18:55 , 5 սեպտեմբերի
18:08 , 5 սեպտեմբերի