18:56 4 օգոստոսի, 2018Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունը, որին մասնակցում են 9 թիմեր: Մեկնարկային տուրի առաջին խաղային օրը կայացան 2 հանդիպումներ:
Երեւանի «Բանանցը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ: «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը 67-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Ւվայլո Դմիտրովը, որը խփեց Հայաստանի 2018/19թթ. առաջնության առաջին գոլը:
«Արարատ-Արմենիան» ու «Լոռին» նորամուտը նշեցին Հայաստանի Բարձրագույն խմբում:
Օգոստոսի 5-ին տուրը կեզրափակվի Երեւանի «Նաիրի» ստադիոնում կայանալիք «Արարատ» - «Ալաշկերտ» խաղով: «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 7-ին երեւանյան ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության առաջին խաղ է անցկացնելու Թել Ավիվիի «Մաքաբիի» հետ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջին տուրը բաց է թողնում «Արցախը»: Հայաստանի նախորդ 3 առաջնություններում չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Ալաշկերտը»:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
Օգոստոսի 4
«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2
Իվայլո Դմիտրով, 67, Հրայր Մկոյան, 86 (11մ)
«Բանանց» - «Շիրակ»՝ 0:0
Օգոստոսի 5
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 17:00
«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.