09:05  ,  2 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգա. Որակավորման երրորդ փուլի զույգերը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերից հետո հայտնի են դարձել հաջորդ փուլի զույգերը: Երեւանի «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած շոտլանդական «Սելթիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել է նաեւ նորվեգական «Ռուսենբորգի» արգելքը (3:1, 0:0), իսկ հաջորդ փուլում կխաղա Հունաստանի չեմպիոն ԱԵԿ-ի հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-ին եւ 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 14-ին եւ 15-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - ԱԵԿ (Հունաստան)

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Շկենդիյա» (Մակեդոնիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - ԲԱՏԷ (Բելառուս)

«Աստանա» (Ղազախստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Մալմյո» (Շվեդիա) – «Վիդեոտոն» (Հունգարիա)

«Ստանդարտ» (Բելգիա) – «Այաքս» (Հոլանդիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Ֆեներբահչե» (Թուրքիա)

«Սլավիա Պրահա» (Չեխիա) – «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

ՊԱՕԿ (Հունաստան) – «Սպարտակ» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում