22:30  ,  1 օգոստոսի, 2018

ԵԱ․ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը 5 մեդալով գրավեց երրորդ տեղը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:

55 կգ քաշային Տիգրան Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն` եզրափակիչում 40 վայրկյանում հաղթելով Ջիովանի Ֆրենիին։ Բրոնզե մեդալի արժանացան Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ)։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով, եւ ներկայացուցիչ չուներ միայն 97 կգ քաշային կարգում: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) եւ Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին։

Հուլիսի 3-ին Հռոմում պայքարը կսկսի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում