22:30 1 օգոստոսի, 2018Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:
55 կգ քաշային Տիգրան Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն` եզրափակիչում 40 վայրկյանում հաղթելով Ջիովանի Ֆրենիին։ Բրոնզե մեդալի արժանացան Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ)։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով, եւ ներկայացուցիչ չուներ միայն 97 կգ քաշային կարգում: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) եւ Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին։
Հուլիսի 3-ին Հռոմում պայքարը կսկսի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.