20:40  ,  31 հուլիսի, 2018

Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:

55 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 40 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել է իտալացի Ջիովանի Ֆրենիին եւ նվաճել ոսկե է մեդալ: Նախօրեին Տիգրան Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Ահմետ Լիմանին: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) հուլիսի 31-ին կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեր:

Մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով թուրք (9:0) ու ադրբեջանցի (8:0) ըմբիշների, դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը Մանուչարյանը կվիճարկի ռուսաստանցի Աբու Մուսլիմ Ամաեւի հետ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի ըմբիշի, Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում, իսկ Էրիկ Էլոյանը (82 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում