16:57  ,  1 օգոստոսի, 2018

Հայ նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում անցկացված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնության մեծահասակների ու երիտասարդների չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ մարզիկները, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Բաբկեն Շահազիզյանը (283,912 կմ/ժ) երրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա նաեւ աշխարհի գործող չեմպիոնն է ու ռեկորդակիրը:

Երիտասարդների առաջնությունում Վոլոդյա Հարությունյանն առաջին տեղն է գրավել 233,463 կմ/ժ արդյունքով:

Ընդհանուր հաշվարով, հայ մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում