16:01  ,  26 հուլիսի, 2018

Յանա Եգորյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Չինաստանի Ուսի քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հայ մարզուհին 14:15 հաշվով պարտվել է Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Սոֆյա Վելիկայային եւ բավարարվել բրոնզե մեդալով: Մյուս բրոնզե մեդալին արժանացել է ԱՄՆ-ը ներկայացնող Աննա-Էլիզաբեթ Սթոունը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Սոֆիա Պոզդնյակովան, որը եզրափակիչում 15:13 հաշվով ուժեղ է գտնվել Սոֆյա Վելիկայայից:

Սուսերամարտի աշխարհի առաջնությունն ավարտվելու է հուլիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում