20:15  ,  25 հուլիսի, 2018

Աշխարհի առաջնության լավագույն գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի եւ գերմանական «Շտուտգարտի» պաշտպան Բենջամեն Պավարը ճանաչվել է Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ:

Լավագույնն է ճանաչվել 22-ամյա ֆուտբոլիստի գոլը Արգենտինայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (4:3), հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պավարն առաջին եվրոպացին է, որն արժանանում է այս մրցանակին։ Այդ անվանակարգն անցկացվում է 2006 թվականից։ Մինչեւ այս մրցանակը ստացել են արգենտինացի Մաքսի Ռոդրիգեսը (2006), ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը (2010) և կոլումբացի Խամես Ռոդրիգեսը (2014)։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով