13:20  ,  25 հուլիսի, 2018

ՖԻՖԱ. ԱԱ-2018-ի խորհրդանշական հավաքականը երկրպագուների վարկածով

ՖԻՖԱ-ն հրապարակել է Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: Ամենաշատ ձայներ հավաքել է Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը նաեւ ճանաչվել էր աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Դարպասապահ. Տիբո Կուրտուա (Բելգիա):

Պաշտպաններ. Դիեգո Գոդին (Ուրուգվայ), Մարսելո (Բրազիլիա), Տյագո Սիլվա (Բրազիլիա), Ռաֆայել Վարան (Ֆրանսիա):

Կիսապաշտպաններ. Ֆելիպե Կոուտինյո (Բրազիլիա), Կեւին դե Բրույնե (Բելգիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա):

Հարձակվողներ. Հարի Քեյն (Անգլիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա): 

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել էր Խորվաթիային՝ պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով